Սեքսոլոգիա
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Vardan1, բարև Ձեզ: Հիգիենիկ տեսանկյունից, իհարկե ցանկալի է: Ինֆեկցիայի փոխանցման հավանականությունը քիչ է, սակայն որոշ ինֆեկցիաներ կարող են փոխանցվել կենցաղ կոնտակտային ճանապարհով:
Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Armine, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք հոդված, որտեղ կգտնեք Ձեզ անհանգստացնող հարցի պատասխանը.
karine87
06.07.2015
MERIKA
06.07.2015
Its me
03.07.2015
ԱՐՄԵՆ
25.06.2015
karin
15.06.2015
Lili
15.06.2015
Armine
14.06.2015
vardan1
14.06.2015
Marieta
14.06.2015
Marieta
14.06.2015
Մեդ-Պրակտիկ
04.06.2015
Հարգելի Նարեկ, ըստ Ձեր նկարագրածի չի բացառվում, որ աճուկային ճողվածք է: Քանի որ դեռ հստակ հայտնի չէ ինչ գոյացության հետ գործ ունենք, բնական է որոշել կա վիրահատության կարիք, թե ոչ, այժմ չենք կարող: Ցավի առկայությունը կամ բացակայությունը էական չէ, եթե գոյացությունը պահանջում է վիրաբուժական միջամտություն: Այդ պատճառով ցանկալի է դիմել վիրաբույժի նախ պարզելու գոյացության բնույթը:
Մեդ-Պրակտիկ
03.06.2015
Հարգելի Layra, եթե արտադրությունը լորձային է, անհանգստանալու կարիք չկա: Սեռական գրգռման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթում արտադրվում է լորձա-շճային բնույթի արտադրուկ, որը խոնավեցնում է հեշտոցի լորձաթաղանթը: Հարաբերությունից կամ ձեռնաշարժությունից հետո արտադրությունը դուրս է գալիս հեշտոցից: Եթե արտադրությունը դեղնավուն է, թանձր, ունի հոտ, չի բացռվում, որ կա բորբոքային պրոցես: Այդ դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Նարեկ
03.06.2015
Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Նարեկ, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Միանշանակ ասել, թե դա ինչ է հնարավոր չէ: Եթե գոյացությունը շարժուն է և անցավ, չի բացառվում, որ դա լիպոմա է, այլ կերպ ասած ճարպագունդ: Եթե շոշափելիս գոյացությունը ներս է գնում, հնարավոր, որ դա աճուկային ճողվածք է: Տվյալ հատվածում հաճախ կարող են առաջանալ նաև պապիլոմաներ: Քանի որ չգիտենք ինչ գոյացության հետ գործ ունենք, ինքնուրույն կանցնի թե ոչ, դժվար է ասել: Հարկավոր է դիմել վիրաբույժի խորհրդատվության, հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի:
Նարեկ
02.06.2015
Նարեկ
29.05.2015
Մեդ-Պրակտիկ
28.05.2015
Հարգելի ARM01, բարև Ձեզ: Առնանդամի թլիպի տակ ժամանակի ընթացքում կուտակվում է ճարպանման նյութ, որը կոչվում է սմեգմա, երկար ժամանակ մնալով այն տհաճ հոտ է ունենում: Անհրաժեշտ է անընդհատ մաքրել այդ հատվածը: Ինչ վերաբերում է վաղաժամ սերմնաժայթքման, այն հաճախակի հանդիպող խնդիր է տղամարդկանց շրջանում: Պատճառները տարբեր են` նյարդային կամ օրգանական: Օրգանական խնդիրներ կարող են առաջանալ բորբոքումներից կամ ինֆեկցիաներից հետո: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել նաև հետևանք ոչ կանոնավոր սեռական կյանքի կամ պատանեկան տարիքում հաճախակի ձեռանաշարժության: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի խորհրդատվության, պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Խնդիրը որոշ չափով կարելի է մեղմել հարաբերությունից առաջ "Անեսթեզին" պարունակող քսուք կամ անեսթեզինով պատված պահպանակ օգտագործելով:
layra
27.05.2015
Մեդ-Պրակտիկ
25.05.2015
Հարգելի Ggggg: Խնդիրն այլ կերպ կոչվում է ֆիմոզ, երբ ինչ-ինչ պատճառներոց անհնարին է դառնում սեռական անդամի գլխիկի լրիվ մերկացումը: Տարբերում ենք բնածին և ձեռքբերովի ֆիմոզ: Ձեռքբերովի ֆիմոզի պատճառները տարբեր են` բորբոքային, վնասվածքային, պատճառ կարող է լինել նաև օրգանիզմում շարակցական հյուսվածքի` մասնավորապես էլաստիկ թելերի քանաի պակասը: Կան ֆիմոզի մի քանի աստիճաններ, որից կախված բուժման տակտիկան տարբեր է: Թույլ արտահայտված ֆիմոզի դեպքում հնարավոր է քսուքների և վարժությունների միջոցով խնդրին լուծում տալ: Ծանր դեպքերում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի: Նույնիսկ թեթև ֆիմոզի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել ցանկալի չէ: Հարկավոր է դիմել ուրոլոգի` նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար;
Մեդ-Պրակտիկ
25.05.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Ըստ նեղ մասնագետների կարծիքի դաշտանի ժամանակ ձեռնաշարժությամբ զբաղվելը վնասակար չէ օրգանիզմի համար: Քանի որ դաշտանային օրերի ընթացքում արտաքին սեռական օրգաններն ավելի զգայուն են դառնում, ցանկալի է հետևել անձնական հիգիենային, հետագայում բորբոքային բարդություններից խուսափելու համար:
ARM01
24.05.2015
Մեդ-Պրակտիկ
21.05.2015
Հարգելի Karina, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Ձեռնաշարժությունը հորմոնալ շեղումներ չի առաջացնում:
Gggggg
21.05.2015
Lilit
20.05.2015
ARMEN
15.05.2015
Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի Narek, սերմնահեղուկում ոսկեգույն ստաֆիլակոկի առկայությունն արդեն վկայում է պրոստատի բորբոքման մասին, բացի այդ ստֆիլակոկն ազդում է ամորձիների վրա, դա կարող է դառնալ տղամարդկային անպտղության պատճառ: Բացի այդ ախտահարելով կնոջ վերարտադրողական համակարգի օրգանները կարող է դառնալ կանացի չբերության պատճառ:
Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի ARMEN, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Կորյակների պատճառն այլ է, ցանկալի է դիմել մաշկաբանի, հնարավոր է կա հորմոնալ խանգարում:
Karina
15.05.2015
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն